Եվա Գևորգյանը ելույթ կունենա Պրահայի հայտնի Ռուդոլֆինում համերգասրահում

09 Հունիսի 2024, 10:00

Մշակույթ

Հունիսի 11-ին առաջին անգամ չեխ հանդիսատեսին կներկայանա երիտասարդ վիրտուոզ դաշնակահարուհի Եվա Գևորգյանը։ Համերգւ տեղի կունենա Պրահայի հայտնի Ռուդոլֆինում համերգասրահում ։ Այս մասին գրում է «Orer.eu»-ն:
Պրահայի համերգի ընթացքում դաշնակահարուհին կկատարի Մոցարտի, Բեթհովենի ստեղծագործությունները։

20-ամյա Գևորգյանը նվագել է աշխարհի բազմաթիվ ճանաչված նվագախմբերի հետ և մասնակցել մի քանի երաժշտական փառատոների։ Եվան ելույթներ է ունեցել այնպիսի դիրիժորների հետ, ինչպիսիք են Վլադիմիր Սպիվակովը, Վասիլի Պետրենկոն և շատ ուրիշներ։ Եվա Գեւորգյանը Վարշավայում կայացած Շոպենի միջազգային XVIII-րդ մրցույթի եզրափակչի ամենաերիտասարդ մասնակիցն էր։

Եվան նաև 2019 թվականին արժանացել է «ICMA Discovery Award»-ի դափնեկրի կոչման։ Ընդհանուր առմամբ, նա մրցանակների է արժանացել ԱՄՆ-ում, Եվրոպայում և Ռուսաստանում դաշնամուրային ավելի քան քառասուն միջազգային մրցույթներում: