Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

Ակնհայտ է, որ Ռուսաստանը չունի Հայաստանի վերաբերյալ վերջնական որոշում

06 Հունիսի 2024, 12:25

(Սակայն Գալուզինը զգուշացրեց. Երևանը կարող է կորցնել իր անվտանգային համակարգը)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․

«Նիկոլ Փաշինյանի և պաշտոնական Մոսկվայի հարաբերություններում «ջերմության շրջան» անցնելուց հետո, երբ Փաշինյանը հայտարարում էր, որ «մայիսի 9-ն իր սիրելի տոնն է», երբ այցելում էր 102-րդ ռազմաբազա, երբ զորք էր ուղարկում Սիրիա, երբ իր տեղեկատվական ռեսուրսների միջոցով «շնորհակալություն էր հայտնում Ռուսաստանին 2020 թվականի պատերազմում ցուցաբերած օգնության համար», հիմա Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունները մտել են «ազատ անկման փուլ»:

Գրեթե ամեն շաբաթ մենք հետևում ենք ՀՀ իշխանությունների և ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի միջև հեռակա դիվանագիտական փոխհրաձգությանը։ Այնուամենայնիվ, շատ բան ցույց է տալիս, որ երկու կողմերն էլ դեռ պատրաստ չեն վերջնականապես հատել «կարմիր գծերը», որոնցից այն կողմ նրանց սպասվում է հարաբերությունների տոտալ խզում։

Յուրաքանչյուր կողմ դրա համար ունի իր պատճառները. Փաշինյանը, վախենալով Ռուսաստանի Դաշնության կոշտ պատասխանից, ընտրել է «կիսաքայլերի» մարտավարությունը, օրինակ՝ հայտարարել Վլադիմիր Զելենսկու այցի մասին իր ԶԼՄ-ների և համախոհների միջոցով, բայց չանել դա։ Ամբողջությամբ դադարեցնել քաղաքական շփումները ՀԱՊԿ-ի հետ, բայց չբոյկոտել կազմակերպությունում կոնսենսուսով կայացվող որոշումները: Մոսկվայի համար էլ կարևոր է պահպանել իր ներկայությունը Հայաստանում այնքան ժամանակ, քանի դեռ տարածաշրջանում այլընտրանք չի ստեղծվել, որտեղ նույնիսկ կարող է տեղակայել ռուսական ռազմական կոնտինգենտը։

Սակայն Մոսկվան, հասկանալով Փաշինյանի քաղաքականության ուղղությունը, պարբերաբար հիշեցնում է նրան ՀՀ-ՌԴ համագործակցության տնտեսական բաղադրիչի մասին, այն մասին, որ ՌԴ-ում ավելի շատ հայեր են ապրում, քան բուն Հայաստանում, խորհրդակցությունների համար հետ են կանչում դեսպանին և այլն։

Նույն հունի մեջ պետք է դիտարկել ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինի մեկնաբանությունը Մոսկվայից, ով հայտարարել է, որ «Հայաստանի չմտածված քայլերը կարող են անհնարին դարձնել ՌԴ-ի և ՀԱՊԿ մյուս երկրների հետ միասնական պաշտպանական տարածքի ստեղծման ուղղությամբ համատեղ աշխատանքին վերադառնալը»։

Երևանին հստակ մեսիջ է ուղարկվում՝ ուրվագծելով Արևմուտքի հետ Հայաստանի համագործակցության «կարմիր գծերը»՝ ցույց տալով, որ ինչ-որ պահի Հայաստանի պետական համակարգերի ինտեգրումն արևմտյան համակարգերին կարող է սպառնալ հենց Ռուսաստանի անվտանգությանը, և այդ ժամանակ Մոսկվան կարող է գործել՝ հաշվի չառնելով ՀԱՊԿ-ին երկրի անդամակցությունը կամ երկու ժողովուրդներին կապող դարավոր հարաբերությունները….

Ակնհայտ է, որ Մոսկվան չունի վերջնական որոշում Հայաստանի վերաբերյալ, ինչը հանգեցնում է նրան, որ մի կողմից ՌԴ Նախարարների կաբինետի անդամներն ու սենատորները խոսում են Ռուսաստանի Դաշնության հետ տնտեսական համագործակցությունից ՀՀ օգուտների մասին, կամ ՀՀ-ում քաղաքական թոհուբոհի ժամանակ հայտարարում, որ «Նիկոլ Փաշինյանի դիրքերն ամուր են», իսկ մյուս կողմից՝ Գալուզինը «Չեխովյան հրացանը» կախում է Փաշինյանի և Հայաստանի գլխին՝ ակնարկելով հնարավորը հետևանքների մասին Հայաստանի համար, եթե ՀՀ արտաքին քաղաքականության վեկտորը փոխվի 180 աստիճանով…։

Միակ խնդիրն այն է, որ Մոսկվան կարծում է՝ «մտրակը», որը կարող է ազդել Հայաստանի ղեկավարության վրա, իրենց ձեռքում է, իսկ Փաշինյանը կարծում է, որ «մտրակը» Արևմուտքում է, իսկ ահա ռուսական «մտրակը» կարող է հարվածել միայն Հայաստանին, և դա Փաշինյանին այնքան էլ չի անհանգստացնում: Այս եզրակացությանը կարելի է հանգել՝ վերլուծելով Փաշինյանի երկիրը ղեկավարելու բոլոր 6 տարիները, և միշտ, երբ կշեռքի տարբեր նժարների վրա եղել են հայոց պետականության շահերն ու նրա անձնական շահերը, նրա համար այն նժարը, որի վրա անձնական շահերն էր, միշտ գերակշռել է…

Մտածե՛ք այդ մասին…»։

Հիմա եթերում