Պյատիգորսկի «Արցախ» դպրոցի հայ մարզիկները նվաճել են բռնցքամարտի մրցաշարի մրցանակային բոլոր տեղերը

08 Հունիսի 2024, 17:00

Սպորտ

Պյատիգորսկի հայ համայնքի «Արցախ» բռնցքամարտի դպրոցի մարզիկները բռնցքամարտի մրցաշարում 6 մրցանակային տեղ են գրավել։ Այս մասին հայտնում է համայնքի տելեգրամյան ալիքը։

Նրանցից չորսը գրավել են առաջին տեղը, երկուսը` երկրորդ:

Մարզիկների մարզիչն է Սերգեյ Գրիգորյանը։