Մենք երբևէ շենք գրավելու մասին խոսե՞լ ենք, գրավելու կարիք չունենք, դրանք մերն են. Բագրատ Սրբազան

10 Հունիսի 2024, 11:19

Քաղաքականություն

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտարարել է, թե այն պնդումները, որ իրենք իբր փորձում են գրավել գերատեսչության ինչ-որ շենք, անհիմն են.

«Մենք երբևէ շենք գրավելու մասին խոսե՞լ ենք: Այդ շենքերը մերն են, գրավելու կարիք չունենք, բայց հաշվի առնելով ԱԳՆ-ի դիմաց իրենց ցուցաբերած վարքը, հատկապես՝ այդ մի քանի ղեկավար կոչվածների, ամեն ինչ պարզ է արդեն:  Նրանց գործողությունները ապօրինի են, անօրինական: Բնականաբար, մենք մեր օրինական պահանջները իրականացնելու ենք ու իրացնելու ենք»,- ասել է Բագրատ Սրբազանը: