Հայկ Մնացականյանն արծաթե մեդալակիր է դարձել Հունգարիայում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում

11 Հունիսի 2024, 16:45

Սպորտ

Այսօր Բուլղարիայի հավաքականում հանդես եկող հայազգի ըմբիշ Հայկ Մնացականյանը արծաթե մեդալ է նվաճել «Поляк Имре & Варга Янош – 2024» ըմբշամարտի միջազգային մրցաշարում:

Եզրափակիչ հասնելու ճանապարհին Հայկը հասցրել է հաղթել թուրք Բուրհան Ակբուդակին ՝ աշխարհի (2022) և Եվրոպայի (2023) չեմպիոնին:

Կիսաեզրափակչում հայազգի մարզիկի մրցակիցը նույն թուրք Բուրհան Ակբուդակն է եղել, որին նա հաղթել է 1-1 հաշվով ։ 

Բայց եզրափակչում, ցավոք, Հայկը չի կարողացել հաղթել ճապոնացի մրցակցին ու նվաճել է արծաթե մեդալը: