Գևորգ Մնացականյանը պայմանագիր է կնքել Լիպեցկի «ЛКС» մինի-ֆուտբոլային ակումբի հետ
12 Հունիսի 2024, 17:28
«ЛКС» Լիպեցկի մինի-ֆուտբոլային ակումբը համալրել է իր ֆուտբոլիստների շարքերը՝ թիմ հրավիրելով 23-ամյա ունիվերսալ ֆուտբոլիստ Գևորգ Մնացականյանին:
Ֆուտբոլիստի հետ արդեն պայմանագիր է կնքվել։ Այս մասին հայտնում է ակումբի տելեգրամյան ալիքը։
2022/23 և 2023/24 մրցաշրջաններում ֆուտբոլիստը Սուպերլիգայում անցկացրել է 42 խաղ, դարձել 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: 2023 թվականի մարտին Գևորգ Մնացականյանը նորամուտը նշել է Հայաստանի հավաքականի կազմում։