Համայն հայությունն այսօր մի պահանջ ունի՝ ապրել այն երկրում, որը կերտել են իր նախնիները. ակցիայի մասնակից

12 Հունիսի 2024, 16:07

Քաղաքականություն

Քաղաքացիները ակցիա են իրականացնում կառավարական ամառանոցի մոտ: Նրանցից մեկը Alpha News-ի հետ զրույցում ասել է, որ հայ ժողովուրդը պահանջատեր է ու ուզում է հայրենիքը վերամիավորված տեսնել։

«Համայն հայությունն այսօր մի պահանջ ունի՝ ապրել այն երկրում, որը կերտել են իր նախնիները։ Հիմա մենք դուրս ենք ենք եկել փողոց, որ պատմական արդարությունը վերականգնվի: Լիահույս ենք, որ այս սրբազան շարժումը արդարացնելու է մեր ակնկալիքները: Ազգային համահավաքի՝ այս սրբազան գործին միացել ենք, որ ի լուր աշխարհի ազդարարենք՝ հայ ժողովուրդը պահանջատեր է ու միասնական: Ես կարող եմ նաև կոչ անել համայն հայությանը երբեք տուրք չտալ այլևս այլ արժեքների ու միանալ սրբազան պայքարին, որովհետև հայի պահանջը մեկն է՝ ազատ, անկախ և ապագայում միացյալ հայրենիքի վերակերտում»,- ասել է ակցիայի մասնակիցը: