Պետք է սպասենք Փաշինյանի պաշտոնական հայտարարությանը. ՌԴ Դաշնային խորհրդում արձագանքել են ՀԱՊԿ-ից դուրս գալու հայտարարությանը

13 Հունիսի 2024, 14:00

Քաղաքականություն

Պետք է սպասել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական հայտարարությանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու որոշման վերաբերյալ: Այս մասին ասել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։

«Նման հայտարարությունները, իհարկե, ուշադրություն են գրավում, բայց երբեմն դրանք արվում են խորհրդարանում էմոցիոնալ վեճի թեժ պահին։ Ուստի մենք՝ որպես ՀԱՊԿ-ի շրջանակում Հայաստանի գործընկեր, հավանաբար պետք է սպասենք վարչապետի պաշտոնական հայտարարությանը, այլապես այդ ամենն օդում կախված կլինի և անորոշություն կստեղծի, ինչը շատ ցավալի է Հայաստանի համար՝ որպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ»,- ասել է Կարասինը։

Հիմա եթերում