Հայաստանը մնում է կազմակերպության լիիրավ անդամ. ՀԱՊԿ

13 Հունիսի 2024, 18:30

Քաղաքականություն

ՀԱՊԿ քարտուղարությունը հայտարարություն է տարածել՝ մեկնաբանելով ՀՀ-ից դուրս գալու կամ չգալու վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը։

«ՀԱՊԿ-ը, Փաշինյանի հայտարարությունների ֆոնին, ելնում է նրանից, որ Հայաստանը մնում է կազմակերպության լիիրավ անդամ»,- այս մասին հայտնել են ՀԱՊԿ քարտուղարությունից։

ՀԱՊԿ-ում նաև ուշադրության են հրավիրել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի պարզաբանմանը, ըստ որի՝ Փաշինյանը նկատի չի ունեցել, որ Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից։