Տենոր Խաչատուր Բադալյանը ելույթ է ունեցել Վիշնևսկայայի օպերային արտիստների 9-րդ միջազգային մրցույթի բացմանը

15 Հունիսի 2024, 01:00

Մշակույթ

Մոսկվայում Գալինա Վիշնևսկայայի օպերային երգեցողության կենտրոնի բեմում հանդիսավորությամբ բացվել է Վիշնևսկայայի օպերային արտիստների 9-րդ միջազգային մրցույթը:

Գալա համերգին մասնակցել են մրցույթի նախորդ տարիների մրցանակակիրները: Բեմում հանդես է եկել օպերային երգիչ (տենոր), Նոր օպերայի (2007-ից) և Մարիինյան թատրոնի (2012-ից) մենակատար Խաչատուր Բադալյանը:

Օպերային արտիստների 9-րդ միջազգային մրցույթն անցկացվում է հունիսի 11-16-ը Մոսկվայում: