Կրասնոդարում անցկացվել է վաստակավոր մարզիչ Կորյուն Մովսիսյանին նվիրված հուշամրցաշար
15 Հունիսի 2024, 19:00
Կրասնոդարի «Օլիմպ» մարզադահլիճում անցկացվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի բաց առաջնություն՝ նվիրված ԽՍՀՄ և Ռուսաստանի վաստակավոր մարզիչ Կորյուն Մովսիսյանի հիշատակին:
Նշվում է, որ մրցագորգ են դուրս եկել 13-14 տարեկան 237 ըմբիշ:
Մրցույթի պատվավոր հյուրերն էին Եվրոպայի չեմպիոն, 1976 թվականի օլիմպիական խաղերի հաղթող Սուրեն Նալբանդյանը, Ռուսաստանի վաստակավոր մարզիչ, Կուբանի աշխատանքի հերոս, Ռուսաստանի ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր գործիչ Իգոր Իվանովը, Կրասնոդարի սպորտի դեպարտամենտի տնօրեն Բորիս Տիխոնենկոն, երիտասարդների աշխարհի առաջնության կրկնակի հաղթող, եվրոպական երկրորդ խաղերի բրոնզե մեդալակիր Ալեքսանդր Գոլովինը, հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Ստեփան Մարյանյանը։
Օլիմպիական չեմպիոն Մնացական Իսկանդարյանը հատուկ Կրասնոդար էր եկել իր մարզչին հարգանքի տուրք մատուցելու, վարպետության դաս անցկացնելու երիտասարդ սերնդի ըմբիշների համար և նախապատրաստելու նրանց գալիք մրցաշարին։