Ռուսաստանն ավելացնում է Հայաստանից գինիների ներկրումը
15 Հունիսի 2024, 22:10
Ռուսաստանն ավելացնում է Հայաստանից և մի շարք այլ բարեկամ երկրներից գինիների ներմուծումը։ ՏԱՍՍ-ին ասել է մանրածախ առևտրային ընկերությունների ասոցիացիայի ղեկավար Իգոր Կարավաևը։
«Ներկայումս առկա է մատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացիա՝ պայմանավորված եվրոպական երկրներից Ռուսաստանի Դաշնություն գինիների ներմուծման նվազմամբ։ Հետևաբար, ակտիվորեն ընդլայնվում են գինու մատակարարումները այնպիսի երկրներից, ինչպիսիք են Հայաստանը, Վրաստանը, Չիլին, Արգենտինան, Հարավային Աֆրիկան, Ադրբեջանը և Սերբիան»,- նշել է Կարավաևը։