«Նաիրը «Լոկոմոտիվի» խաղացող է, պայմանագիր ունի ակումբի հետ». Տիկնիզյանի գործակալը՝ «Զենիթ» հնարավոր տեղափոխության մասին
17 Հունիսի 2024, 10:37
Հայ ֆուտբոլիստ, «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիրա Տիկնիզյանի շահերը ներկայացնող գործակալ Ալեքսանդր Կլյուևը «Սպորտ Էքսպրեսի» հետ զրույցում մեկնաբանել է 25-ամյա ֆուտբոլիստի հնարավոր տեղափոխությունը «Զենիթ»:
Ավելի վաղ Meta ratings պարբերականը հայտնել էր, որ Տիկնիզյանը մոտ է Սանկտ Պետերբուրգից թիմ տեղափոխվելուն:
«Տիկնիզյանի հնարավոր տեղափոխությունը «Զենի՞թ»։ Առանց մեկնաբանության: Նաիրը «Լոկոմոտիվի» խաղացող է։ Նա գործող պայմանագիր ունի ակումբի հետ», — ասել է Կլյուևը։
Տիկնիզյանը նախորդ մրցաշրջանում «Լոկոմոտիվի» կազմում մասնակցել է 30 հանդիպման բոլոր մրցաշարերում, դարձել 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: