Պերմի «Կամրջի մոտ» թատրոնը Մոսկվայում կխաղա Հովհաննես Թումանյանի հայտնի «Քաջ Նազար» հեքիաթը

21 Հունիսի 2024, 17:09

Մշակույթ

Հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի հայտնի ստեղծագործություններից մեկը՝ «Քաջ Նազար» հեքիաթը, ռեժիսոր Սերգեյ Ֆեդոտովի բեմադրությամբ, այսօր կներկայացվի Մոսկվայում: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մշակութային կենտրոնը։

Ֆոլկլորային կատակերգությունը հյուրախաղերի շրջանակներում կկատարի Պերմի «Կամրջի մոտ» թատրոնը (գեղարվեստական ղեկավար՝ ՌԴ վաստակավոր արտիստ, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր, թատրոնի ստեղծող և գեղարվեստական ղեկավար Սերգեյ Ֆեդոտով):

«Բեմում հանդիսատեսին սպասում են կրակոտ երգեր ու պարեր, վառ ազգային տարազներ ու դեկորացիաներ»,- ասված է հաղորդագրության մեջ: