Արկադի Պողոսյանը դարձել է BRICS խաղերի բրոնզե մեդալակիր ազատ ոճի ըմբշամարտում

19 Հունիսի 2024, 19:47

Սպորտ

Բելառուսի հավաքականի համար պայքարող յ ազատ ոճի հայազգի ըմբիշ Արկադի Պողոսյանը մինչև 86 կգ քաշային կարգում դարձել է մրցաշարի բրոնզե մեդալակիր՝ 3։1 հաշվով հաղթելով ղազախ Նուրժան Իսագալիևին։

Հունիսի 18-ին կայացել է ազատ ոճի ըմբշամարտի BRICS խաղերի մրցումների երկրորդ օրը, որի ընթացքում որոշվել են բոլոր քաշային կարգերում մրցաշարի մեդալակիրները։

Պողոսյանը վերջին վայրկյաններին հաղթել է մրցակցին՝ վաստակելով 2 միավոր և նվաճելով բրոնզե մեդալ։

Արկադին մրցաշարում իր մրցումը սկսել է քառորդ եզրափակչից, որտեղ 1։10 հաշվով պարտվել է Ռուսաստանի փոխչեմպիոն Մալիկ Շավաևին։