Էլինա Ավանեսյանը նվաճել է Անգլիայում անցկացվող WTA-500 մրցաշարի հիմնական փուլի մասնակցելու իրավունք

24 Հունիսի 2024, 09:52

Սպորտ

Աշխարհի 74-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը նվաճել է Անգլիայի Իսթբուրն քաղաքում անցկացվող WTA-500 մրցաշարի հիմնական փուլի մասնակցելու իրավունք։

Հայ թենիսիստուհին որակավորման եզրափակչում մրցել է աշխարհի 76-րդ ռակետ, խորվաթ Պետրա Մարտիչի հետ եւ առավելության է հասել երկու սեթում՝ 6:3, 6:4։

Մրցախաղը տեւել է 1 ժամ եւ 42 րոպե։