Կրասնոդարում մեծարել են արցախցի փախստականներին օգնություն ցուցաբերած բարերարներին

25 Հունիսի 2024, 09:00

Մշակույթ

Կրասնոդարում՝ Հովհաննես Թումանյանի անվան մշակութային և կրթական կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում՝ նվիրված Կրասնոդարի երկրամասի հայ համայնքի ներկայացուցիչներին՝ Արցախից բռնի տեղահնվածներին օգնություն ցուցաբերած բարերարներին մեծարմանը։

Տեղահանված արցախցիների խնդիրների լուծմանն ակտիվորեն մասնակցած բարերարներին հանձնել են շնորհակալագրեր, ինչպես նաև հուշանվերներ «Պատմության Վերնիսաժ»ստեղծագործական միավորման կողմից: