UFC 307-ում կարող է կայանալ Արման Ծառուկյան-Իսլամ Մախաչև տիտղոսային մենամարտը

25 Հունիսի 2024, 09:53

Սպորտ

Խառը մենամարտերի UFC թեթև քաշային կարգում 13-րդ համար, ռուսաստանցի Արման Ծառուկյանի և կրկին ռուսաստանցի   Իսլամ Մախաչևի տիտղոսային մենամարտը կարող է կայանալ UFC 307 մրցաշարի շրջանակում։ Այս մասին հայտնում է MMA Uncensored-ը։

Այդ  մրցումները կանցկացվեն Յուտայում (ԱՄՆ) հոկտեմբերի 5-ին։

Իսլամ Մախաչովը MMA-ում անցկացրել է 27 մենամարտ և տարել 26 հաղթանակ։ Արման Ծառուկյանը 25 մենամարտում տարել է 22 հաղթանակ։