Արմեն Գասպարյանի ութ քանդակները ցուցադրվել են Սանկտ Պետերբուրգում
28 Հունիսի 2024, 13:50
Սանկտ Պետերբուրգում մարզպետ Ալեքսանդր Բեգլովը և «Գազպրոմի» խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերը մասնակցել են «Պետրոսի ճանապարհ» խորագրով նոր էքսկուրսիոն երթուղու բացման արարողությանը։
Երթուղու հիմքում ընկած է հայտնի հայ նկարիչ Արմեն Գասպարյանի 8 եզակի քանդակների կոմպոզիցիան։
Արմեն Գասպարյանը ծնվել է 1966 թվականին Հայաստանի Կապան քաղաքում։ 1984 թվականից ապրել և ստեղծագործել է Սանկտ Պետերբուրգում։ 1988-1993 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի Գերցենի անվան պետական համալսարանում։ Նա Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամ է։ Գասպարյանի աշխատանքները գտնվում են Գերմանիայի, Հոլանդիայի, Ֆինլանդիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և այլ երկրների մասնավոր հավաքածուներում։