«Այաքսը» ցանկանում է ձեռք բերել Սպերցյանին

08 Հունիսի 2023, 18:50

Սպորտ

Ամստերդամի «Այաքս»-ը ցանկանում է ձեռք բերել «Կրասնոդար»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Championat-ը։

«Հայ կիսապաշտպանն ակումբի ամառային տրանսֆերների առաջնահերթությունների թափում է։ Ամստերդամյան ակումբը պլանավորում է բանակցություններ սկսել Ռուսաստանի սուպերգավաթի եզրափակիչ խաղից հետո։

«Կրասնոդար»-ը պատրաստ կլինի վաճառել ֆուտբոլիստի տրանսֆերը 10 միլիոն եվրոյից մի փոքր ավել գումարով՝ գումարած բոնուսները»,- ասել է կայքի աղբյուրը։  

Էդուարդ Սպերցյանի պայմանագիրը «Կրասնոդար»-ի հետ լրանալու է 2026 թվականին։ Ռուսական ակումբի կազմում Սպերցյանն այս մրցաշրջանում անցկացրել է 40 խաղ՝ դառնալով 14 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։

Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Ռուսաստանի պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն ասիստենտ ու լավագույն կիսապաշտպան։