Հայաստանի հետ բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել. Ջեյհուն Բայրամով
27 Հունիսի 2024, 15:30
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2023/12/28202831/bayramov-e1671809858316.jpg)
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստում զգալի առաջընթաց է գրանցվել: Այս մասին վրացի իր գործընկեր Իլյա Դարչիաշվիլիի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
«Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն նվազել է, սակայն Ադրբեջանի դեմ տարածքային պահանջները դեռևս մնում են Հայաստանի Սահմանադրության մեջ»,- նշել է Բայրամովը։