Թեհրանը ողջունում է Երևանի կողմից Պաղեստին պետության ճանաչումը. Իրանի դեսպան

28 Հունիսի 2024, 11:21

Քաղաքականություն

Թեհրանը ողջունում է Երևանի կողմից Պաղեստին պետության ճանաչումը և աջակցությունը Պաղեստինի ժողովրդին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

Նրա խոսքով, Հայաստանի այս համարձակ քայլը ցույց է տալիս, որ միջազգային հանրությունը կարևորում է Պաղեստինի ժողովրդի իրավունքները և դեմ է այդ իրավունքների ոտնահարմանը։

«Թեհրանը սկզբունքորեն չի ճանաչում սիոնիստական ռեժիմը, որը սպանում է նորածիններին», — ասել է Սոբհանին՝ ընդգծելով, որ Պաղեստինին և նրա ժողովրդին աջակցող երկրները ճշմարտության կողմնակից են։

Հիշեցնենք, որ հունիսի 21-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որում նշել էր, որ ՀՀ-ն ճանաչում է Պաղեստին պետությունը: