Կարեն Խաչանովը կմասնակցի Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին
28 Հունիսի 2024, 18:28
Հունիսի 27-ին հայտնի դարձավ, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) թույլ է տվել ռուս ութ թենիսիստների մասնակցել 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին։
Խաղերին հրավիրված է նաև հայազգի ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը։
2024 թվականի Օլիմպիական խաղերը տեղի կունենան հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։