Մոսկվայում տեղի կունենա Ազնավուրի և Փարաջանովի 100-ամյակին նվիրված գրքերի շնորհանդեսը
02 Հուլիսի 2024, 00:22
Մոսկվայում Ռուսաստանի հայերի միությունում հուլիսի 4-ին տեղի կունենա հանդիպում գրող, հրատարակիչ և լրագրող Ալեքսանդր Գերոնյանի հետ: Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միութայն տելեգրամյան ալիքը:
Ծրագիրը ներառում է նաև «Կռունկ» ամսագրի շնորհանդեսը, ինչպես նաև լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի և հայտնի կինոռեժիսոր, սցենարիստ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված գրքերի շնորհանդեսը։