Ազատ ոճի ըմբշամարտի Մ17 ԵԱ-ում Հայաստանը գրավել է թիմային 2-րդ տեղը

02 Հուլիսի 2024, 18:34

Սպորտ

Սերբիայի Նովի Սադ քաղաքում ավարտվել է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ-17 առաջնությունը: Հայ մարզիկներն ընդհանուր թիմային հաշվարկում գրավել են երկրորդ տեղը՝ առաջին տեղը զիջելով Ադրբեջանին:

Հայ ըմբիշները նվաճել են 6 մեդալ՝ 1 ոսկե և 5 բրոնզե:

Ոսկե մեդալ է նվաճել Գագիկ Ղազարյանը (55 կգ), բրոնզե մեդալակիրներ են դարձել Արտակ Աղաբեկյանը (45 կգ), Արմեն Պապիկյանը (48 կգ), Աշոտ Գյուլնազարյանը (51 կգ), Եղիշե Մոսեսյանը (65 կգ), Սահակ Հովհաննիսյանը (80 կգ):

Երրորդ տեղում Թուրքիայի թիմն է։