Հայաստանը մեր դաշնակիցն է. Օվերչուկ
03 Հուլիսի 2024, 16:11
Մոսկվան շարունակում է Երևանը համարել իրեն դաշնակից, երկու երկրների տնտեսական համագործակցությունը նկատելի աճ է գրանցում։ TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանը մեր դաշնակիցն է, մենք ունենք շատ կարևոր տնտեսական հարաբերություններ: Հայաստանի հետ մեր ապրանքաշրջանառությունը կազմում է 7,3 միլիարդ դոլար, և եթե նայեք վիճակագրությանը, ապա հունվար-ապրիլին այն կրկնապատկվել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ։ Տեմպերը շատ լավ են, տնտեսությունը շատ լավ է զարգանում», — ասել է Օվերչուկը: