Արամ Առաջին. Արցախի ինքնորոշման իրավունքը սակարկության նյութ չի կարող դառնալ
09 Հունիսի 2023, 11:00
Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը սակարկության նյութ չի կարող դառնալ, Թվիթերում գրել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը։
«Ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային օրենքի անբաժան մաս է կազմում։ Հետևաբար, Արցախի ինքնորոշման իրավունքը սակարկության նյութ չի կարող դառնալ»,- գրել է Արամ Առաջինը։
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը նաև նշել է.
«Արցախի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք իր դարավոր հայրենիքում»։