Խաչանովը Կարացևի հրաժարվելուց հետո դուրս է եկել Ուիմբլդոնի երկրորդ շրջան
04 Հուլիսի 2024, 20:45
Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ուիմբլդոնի՝ «Մեծ սաղավարտի» մրցաշարի երրորդ շրջանի երկրորդ շրջան:
Ասլան Կարացևը վնասվածքի պատճառով հրաժարվել է պայքարը շարունակել չորրորդ սեթում: Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի ֆրանսիացի Քենթեն Ալիսը:
Ուիմբլդոնը կավարտվի հուլիսի 14-ին: Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 50 միլիոն ֆունտ ստերլինգ: