Ադրբեջանն Արցախում ոչնչացնում է հայկական հետքը, որ արցախցիները վերադարձի հույսը կորցնեն. արցախցի
09 Հուլիսի 2024, 14:30
Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի առաջ այսօր հավաքված արցախցիներից Մարգարիտա Քարամյանը միջազգային հանրությունից պահանջում է լուրջ վերաբերվել արցախահայության խնդիրներին ու իրավունքներին:
«Պետք է Ադրբեջանի վրա ճնշում գործադրել, որպեսզի Ադրբեջանը չոչնչացնի մեր պատմական մշակույթը և սեփականությունն Արցախում: Գյուղերի, քաղաքի ավերման կադրեր են շրջանառվում համացանցում: Հադրութում, որտեղ 6000 տարվա մեջ երբեք ադրբեջանցի չի ապրել, այսօր արդեն մզկիթ է կառուցվում: Ադրբեջանը ոչնչացնում է հայկական հետքը Արցախում, այն նպատակով, որ արցախցիները վերադարձի իրենց հույսը կորցնեն»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց ակցիային մասնակցող «Վերադարձ դեպի Դիզակ» հասարակական կազմակերպության նախագահ Մարգարիտա Քարամյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: