Վերին Լարսի ռուս-վրացական սահմանին ավելի քան 3 հազար բեռնատար է կուտակվել

09 Հուլիսի 2024, 16:10

Տնտեսություն և Բիզնես

Վերին Լարսի ռուս-վրացական սահմանին ավելի քան 3 հազար բեռնատար է կուտակվել: Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։

Սոցցանցերում մարդիկ գրում են, որ ստիպված են հերթում սպասել 10 ժամ և ավելի։

Սպասվում է, որ այսօր կեսօրից հետո ռուսական կողմից Վրաստան մուտք կգործի ընդհանուր առմամբ մոտ 3210 ավտոմեքենա։

Հավելենք, որ Վերին Լարսում գործում է 39 երթևեկելի գոտի,12-ը՝ բեռնափոխադրումների, երկուսը՝ ավտոբուսների, մեկը` ռեզերվային, և 24-ը՝ մարդատար ավտոմեքենաների համար։

Հիմա եթերում