«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները հավաք կանեն վաղը
10 Հուլիսի 2024, 20:38
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը և շարժման աջակիցները հավաք կանեն վաղը՝ հուլիսի 11-ին՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում:
Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր, Արդարություն և Վերադարձ ՀԿ նախագահ Մետաքսե Հակոբյանը հավաքի ժամանակ կխոսի Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների իրական խնդիրների մասին, կներկայացնի ՀՀ իշխանությունների մոտեցումների, իրականացվող սոցիալական ծրագրերի և Արցախ վերադառնալու մասին արցախցիների դիտարկումները։
Օրվա երկրորդ բանախոսը գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը կլինի։ Վերջինս կխոսի գյուղատնտեսության ոլորտի հիմնականխնդիրների և առաջարկվող լուծումների մասին։