Ավարտվել է Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպումը

10 Հուլիսի 2024, 20:50

Քաղաքականություն

Վաշինգտոնում ավարտվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:

Հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարը՝ նշելով, որ Երևանն ու Բաքուն մեծ աշխատանք են կատարել խաղաղ բանակցությունների ուղղությամ

«Ես շատ ուրախ եմ այսօր հանդիպել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ։ Երևանն ու Բաքուն մեծ աշխատանք են կատարել խաղաղ բանակցությունների ուղղությամբ, որոնք նոր հնարավորություններ են բացում տարածաշրջանի երկրների և Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների զարգացման համար։ ԱՄՆ-ը Եվրամիության և մյուս գործընկերների հետ աջակցել է գործընթացին: Այսօրվա հանդիպումը հնարավորություն է վերանայելու արձանագրված առաջընթացը»,-ասել է պետքարտուղարը։