Ադրբեջանը ցանկանում է դառնալ ԲՐԻԿՍ-ի լիիրավ անդամ. խորհրդարանի խոսնակ
11 Հուլիսի 2024, 17:17
Ադրբեջանը ցանկանում է դառնալ ԲՐԻԿՍ-ի լիիրավ անդամ: Այս մասին հայտնել է այդ երկրի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան՝ ելույթ ունենալով ԲՐԻԿՍ-ի X-րդ խորհրդարանական ֆորումի լիագումար նիստում։
«Ադրբեջանն իր արտաքին քաղաքականության մեջ խրախուսում է երկխոսությունը, համագործակցությունն ու համերաշխությունը, մասնավորապես, այն վերաբերում է ԲՐԻԿՍ-ի հետ համագործակցությանը», — ասել է Սահիբա Գաֆարովան: