«Hasbro» ապրանքանիշը կթողարկի «Հայկական մենաշնորհ» սեղանի խաղը

13 Հուլիսի 2024, 17:00

Մշակույթ

2024 թվականի դեկտեմբերին «Hasbro» ապրանքանիշը կթողարկի «Հայկական մենաշնորհ» սեղանի խաղը։ Խաղի այս տարբերակը հետաքրքիր ճանապարհորդություն է լինելու, որի ընթացքում կներկայացվի հայկական մշակույթը, պատմությունն ու Հայաստանի տեսարժան վայրերը:

Պատվերով ստեղծված սահմանափակ շարքը հասանելի կլինի առցանց գնման համար միայն սահմանափակ ժամանակով և հաճախորդներին կառաքվի Սուրբ Ծննդյան նախօրեին ՝ 2024 թվականի դեկտեմբերին:

Վաճառքից ստացված հասույթի մի մասը կուղղվի բարեգործական հիմնադրամին՝ Հայաստանում կրթական, մշակութային, հումանիտար և սոցիալ-տնտեսական ծրագրերին աջակցելու համար։