Բռնցքամարտիկ Տիգրան Ուզլյանը նվաճել է WBA Ասիայի չեմպիոնական գոտին

12 Հուլիսի 2024, 16:40

Սպորտ

Ռուսաստանաբնակ հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Տիգրան Ուզլյանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է Ալեքսեյ Մազուրին և նվաճել WBA-ի թեթև քաշային կարգում (մինչև 61,2 կգ) Ասիայի չեմպիոնի գոտին։

Սանկտ Պետերբուրգի «Արենա» մարզահամալիրում անցկացվել է «Saint Boxingburg» պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոն: Պայքարի արդյունքում Մազուրը պրոֆեսիոնալ ռինգում տասը հաղթանակից հետո կրել է իր առաջին պարտությունը: 10-րդ ռաունդում Ուզլյանը կարողացել է նոկդաունի ենթարկել նրան, ինչը դարձել է հանդիպման առանցքային պահը։