Թուրքական պատմական ընկերությունը հայերին մեղադրում է Անդրկովկասում իրավիճակն ապակայունացնելու մեջ
09 Հունիսի 2023, 20:56
Հունիսի 7-ին Թուրքիայի պատմագիտական ընկերության հովանավորությամբ Կարս քաղաքում տեղի է ունեցել սիմպոզիում, որն ուներ հակահայկական բնույթ։ Դրան մասնակցել են գիտնականներ, հասարակական ու պետական այրեր Թուրքիայից և Ադրբեջանից, ինչպես նաև Ադրբեջանի գլխավոր հյուպատոսը։
Միջոցառմանը ցուցադրվել են տեսանյութեր և ընթերցվել զեկույցներ «19-րդ և 20-րդ դարերում հայերի կողմից մահմեդական բնակչության դեմ կատարված հանցագործությունների ապացույցները»:
Սիմպոզիումի հիմնական ուղերձն այն էր, որ «Հայաստանը զբաղված է պատմական փաստերի կեղծմամբ, Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության օրակարգի քարոզչությամբ, մինչդեռ հայերն են իրական հանցագործություններ կատարել»։
Մի շարք բանախոսներ կարծիք են հայտնել, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը ապակայունացնող գործոն են Անդրկովկասում։