Ինչպե՞ս կարող էին տարիներով գնալ Արցախ, մարդկանց հացն ուտել ու այդ հացն ուրանալ. Բագրատ Սրբազան

13 Հուլիսի 2024, 19:25

Քաղաքականություն

Ինձ համար անհասկանալի է՝ ինչպե՞ս կարող էին տարիներով գնալ Արցախ, մեծ-մեծ բրդել, մարդկանց հացն ուտել ու այդ հացն ուրանալ: Այս մասին հայտարարել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ.

«Մայր Հայաստանում արցախցիները գոնե ամոքում չեն գտնում։ Պատճառն այս չարիքն է՝ դեմքով, տեսքով, ատլետիկ կազմվածքով նեռն է, որը մահ է բերում, դժբախտություն ու ողբերգություն։ Բարև տվեցիր՝ կրակն ես ընկնելու, շփվեցիր, կողքը կանգնեցիր՝ հաստատ մի բան պատահելու է։ Մի վայր այցելեց, հաջորդելու է աղետը։ Դրա մեծագույն վկայությունը Վարդենիսն է, երբ նոր տարվա գիշերը տղաներին պարացնում էր, իսկ 15-16 օր հետո այս տղաներն այրվում էին։

Ու երբ ծնողները սպասում էին իրենց զավակների մոխրացած մարմինների վերադարձին, այս չարիքն Իջևանում խրախճանքի մեջ էր, պարեկային ծառայություն ընդունելով։ Սրանց սիրտն արյուն ու զոհ է ուզում»,- ասել է Բագրատ Սրբազանը: