Մահափորձ` ԱՄՆ էքս նախագահ Դոնալդ Թրամփի դեմ
14 Հուլիսի 2024, 09:29
ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ է եղել։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։ Կրակոցները հնչել են նախընտրական հանդիպման ժամանակ հուլիսի 13-ին Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում։
Վնասվել է Թրամփի ականջը։
Կրակողը 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսն է, նա սպանվել է։
Հայտնի է նաև մեկ զոհի մասին, ևս երկուսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: