Ջավախքում վերաօծվել է 19-րդ դարի հայկական եկեղեցին

15 Հուլիսի 2024, 19:47

Մշակույթ

Ջավախքում հուլիսի 10-ին նշվել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղի հիմնադրման 196-ամյակը: Այդ օրը վերաօծվել է նաև 1856 թվականին կառուցված Սուրբ Աստվածամայր եկեղեցին, որը վերակառուցվել էր ծնունդով այդ գյուղից Կրասնոդարի երկրամասի ՌՀՄ հոգաբարձուների խորհրդի անդամ Գարիկ Զոբյանի միջոցներով:

Տոնը սկսվել է եկեղեցու օծմամբ և պատարագով, որից հետո գյուղի բնակիչներին նվիրել են սրբապատկերներ:

Տոնակատարությունը համախմբել էր բազմաթիվ բնակիչների, հյուրերի, այդ թվում՝ արտերկրում բնակվող հեշտիացիներին։ Միջոցառմանը ներկա էին նաև քաղաքապետարանի աշխատակիցներ։