Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

Ո՞ւր կհասցնի մեզ Հայաստանի ղեկավարության «աշխարհաքաղաքական դալտոնիզմը»

18 Հուլիսի 2024, 13:14

 

(Պաշտոնական Երևանն իր ձեռքերով մեկը մյուսի հետևից բաց է թողնում հնարավորությունները)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Քաղաքական գործընթացներում հաջողության են հասնում այն իշխանական խմբերն ու խմբավորումները, որոնք միավորված են որոշակի քաղաքական նախագծով, և որոնք կարողանում են իրականացնել ռազմավարական պլանավորում՝ ուղղված հենց այս նախագծի իրականացմանը։ Նույն սկզբունքը գործում է միջազգային հարաբերություններում, և այն երկրները, որոնք ունեն կոմպետենտ առաջնորդներ, կարող են իրականացնել նաև արդյունավետ ռազմավարական պլանավորում։

Ռազմավարական պլանավորման իրավասություններն ավելի արժեքավոր են դառնում հենց այնպիսի ժամանակաշրջաններում, ինչպիսին մենք ապրում ենք այսօր: Աշխարհը փոխվում է: Շատ փորձագետներ (ինչպես ռուս, այնպես էլ արևմտյան) բացահայտ ասում են, որ Ուկրաինայի պատերազմի ավարտից հետո աշխարհը կբաժանվի ազդեցության տարբեր գոտիների, ամենայն հավանականությամբ՝ արժութային ազդեցության գոտիների։ Նոր աշխարհի համակարգաստեղծ միավորներից մեկը կլինի BRICS-ի միավորումը։

Իսկ ի՞նչ ենք մենք տեսնում մեր շուրջը․
1. Մեր հարևան Իրանը 2024 թվականի հունվարի 1-ից դարձել Է BRICS-ի անդամ ։
2. Ադրբեջանի Միլլի Մեջլիսի (խորհրդարան) նախագահ Սահիբա Գաֆարովան հայտարարել է, որ Ադրբեջանը ցանկանում է դառնալ BRICS-ի լիիրավ անդամ։
3. Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, որին շատերը համարում են Ռեջեփ Թայիփ Էրդողանի իրավահաջորդը, նույնպես հայտարարում է, որ Թուրքիան ցանկանում է միանալ BRICS-ին։
Այսինքն՝ մենք տեսնում ենք, թե ինչպես է փոխվում տարածաշրջանը մեր աչքի առաջ, և փոփոխությունները հաճախ անշրջելի են։ Իսկ ի՞նչ է անում Հայաստանն ու նրա ղեկավարությունն այս իրավիճակում։

Նիկոլ Փաշինյանն այցելում է Բեռլին, դիտում է «Եվրո-2024»-ի եզրափակիչն ու… հեծանիվ վարում Գերմանիայի մայրաքաղաքի փողոցներով… Ավելին, Փաշինյանը հուլիսի 17-20-ը աշխատանքային այցով կլինի Մեծ Բրիտանիայում և կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովին:
Արդյոք սա Հայաստանի ղեկավարության «աշխարհաքաղաքական դալտոնիզմի» վկայությունը չէ, երբ ողջ տարածաշրջանը շրջվում է մի ուղղությամբ, իսկ Հայաստանը գնում է մեկ այլ ուղղությամբ ։

Թե՞ դա այլ բան է…

Իրանում կարող են չհամաձայնվել «աշխարհաքաղաքական դալտոնիզմի» մասին այս գնահատականի հետ։ Ինչո՞ւ Իրանում: Հիշեցնենք, որ վերջերս Իրանում հրապարակվել էին այս երկրի արտաքին գործերի նախարարության նախկին ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հուշերը, ով հայտնել էր, որ 2020 թվականին Հայաստանի իշխանությունները մերժել են պատերազմը դադարեցնելու Թեհրանի առաջարկը, որը, ի թիվս այլնի,, թույլ կտար պահել Շուշին հայկական կողմի վերահսկողության տակ:

Եթե վերլուծենք իրողությունները Զարիֆի գրքի տեղեկատվության տեսանկյունից, ապա կարող ենք փաստել, որ առնվազն հիմնավոր կասկածներ կան՝ 2020 թվականից ի վեր միտումնավոր քաղաքականություն է իրականացվել՝ քաղաքականություն, որն ուղղված էր Հայաստանը Հարավային Կովկասում օտար տարրի վերածելուն։ Հայկական պետականությանը չառնչվող ռազմավարական ծրագրեր սպասարկող տարր:

Այդ դեպքում ո՞ւմ ծրագրի մասին է խոսքը: Այս հարցին լիովին կարող է պատասխանել Ջոն Բոլթոնը, ով Հայաստան էր այցելել 2018 թվականին՝ հայտարարելով, որ երկիրը պետք է «հրաժարվի պատմական կարծրատիպերից»։ Այն Բոլթոնը, որի այցից հետո Փաշինյանն ասաց՝ «Իրանի հետ սահմանը ամեն պահի կարող է փակվել»:

Մտածե՛ք այդ մասին…»։