Սուրբ Աննա եկեղեցու բակում տեղի կունենա Հայաստանի և հայ ժողովրդի համար կարևորագույն թեմաների քննարկում
18 Հուլիսի 2024, 10:18
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն այսօր՝ ժամը 19:30-ին, քաղաքացիներին հրավիրել է Սուրբ Աննա եկեղեցու բակ՝ մասնակցելու Հայաստանի և հայ ժողովրդի օրակարգային կարևորագույն հարցերի քննարկմանը։
«Օրվա հիմնական բանախոսն Էդգար Ղազարյանն է։ Նա խոսելու է մարզերի կայուն և համաչափ զարգացմանն ուղղված պետական քաղաքականության առաջնահերթությունների մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ: