Մարիա Գաբրիելյանն ընտրվել է Սիրիայի խորհրդարանի պատգամավոր

18 Հուլիսի 2024, 15:50

Հայեր | Քաղաքականություն

Սիրիայի խորհրդարանական ընտրություններում դատական բարձրագույն հանձնաժողովը մամուլի ասուլիսի ընթացքում, լրատուամիջոցների ներկայությամբ հայտարարեց խորհրդարանի ընտրված 250 պատգամավորների անունները։

Սիրիայի խորհրդարանի պատգամավոր ընտրվեց ազգի միասնական թեկնածու Մարիա Մանուկ Գաբրիելյանը։

Մարիա Մանուկ Գաբրիելյանը Սիրիայի խորհրդարանի օրենսդրական 4-րդ նստաշրջանի ընտրությունների արդյունքով ընտրված միակ հայ պատգամավորն է։