Բագրատ Սրբազանը հանդիպում է ունեցել համախոհների հետ
19 Հուլիսի 2024, 22:45
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները և հանրային կարծիքի առաջատար գործիչներն այսօր հանդիպել են։
«Մենք երբեք չպետք է մոռանանք մեր պայքարի էությունը. սա հոգևոր, բարոյական ուղղվածության պայքար է։ Քաղաքական լուծումները հարակից գործոններ են։ Մեր թիրախը նեռն է, որը հազարավոր ոստիկաններով շրջապատված նստել է կառավարության շենքում։
Ոստիկաններ, հիշե՛ք, դուք ոչ թե պետությանն եք ծառայում, այլ նեռին»,- ասել է Բագրատ Սրբազանը։