Հայկական ֆիլմերը կներկայացվեն HollyShorts 2024 կինոփառատոնին

24 Հուլիսի 2024, 18:51

Մշակույթ

Հայկական ֆիլմերը կներկայացվեն ԱՄՆ-ում կայանալիք HollyShorts 2024 կինոփառատոնին։ Այս մասին գրում է Armenian Assembly-ի տելեգրամյան ալիքը:

Հեռուստադիտողները կկարողանան տեսնել Alok-ը՝ ռեժիսոր Ալեքսանդրա Հեդիսոնի և պրոդյուսերներ Նատալի Շիրինյանի, Էլիզաբեթ Բոդուինի, Ջոդի Ֆոսթերի, An Angel on Oxford Street-ը՝ ռեժիսոր Փոլ Շամասյանի, I Can’t Be Sorry-ը՝ ռեժիսոր Ռոբերտ Մաչոյանի, ինչպես նաև սցենարիստ Գրեգ Չիլինգիրյանի Virtue ժապավենները:

HollyShorts Film Festival կարճամետրաժ ֆիլմերի ամենամյա անկախ փառատոնն այս տարի կանցկացվի օգոստոսի 8-ից 18-ը Հոլիվուդի (Կալիֆոռնիա նահանգ, ԱՄՆ) TCL չինական թատրոնում: Այս տարի փառատոնին ռեկորդային թվով հայտեր են ստացվել՝ 6 100, իսկ ընդունվել է ընդամենը 400 ֆիլմ: