Գանձայում նշվել է Տերյանական պոեզիայի օրը

24 Հուլիսի 2024, 10:50

Մշակույթ

Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում 58-րդ անգամ նշվել է Տերյանական օրը:

Տոնական օրն սկսվել է Վահան Տերյանի պապի՝ Տեր Գրիգորի կողմից 1859 թվականին կառուցված Սուրբ Կարապետ եկեղեցում, որտեղ օրվա առիթով Սուրբ Պատարագ է մատուցվել: Այնուհետև հյուրերը շրջայց են կատարել Վահան Տերյանի տուն-թանգարանում, որի հիմնանորոգումն սկսվել է այս տարի։

Teryan5
Teryan4

Jnews.ge-ի փոխանցմամբ՝ կեսօրին Գանձա գյուղի դաշտավայրում սկսվել է Տերյանական օրվան նվիրված ավանդական դաշտահանդեսը։

Երևանից ու Թբիլիսիից ժամանած պարի համույթներն ու անհատ կատարողները, Նինոծմինդայի երգի-պարի համույթները և անհատ երգիչ-երգչուհիները և ասմունքողներն իրենց ելույթներով Տերյանական օրը Գանձայում վերածեցին իսկական ժողովրդական տոնահանդեսի:

Teryan1
Teryan2
Teryan3
Teryanakan or