Ամեն ինչ անում ենք, որ մեր պատանի ֆուտբոլիստները դառնան Հենրիխ Մխիթարյան. Վիտալի Աղասյան

10 Հունիսի 2023, 14:12

Սպորտ

«Արարատի» նախկին ֆուտբոլիստ Վիտալի Աղասյանը ներկայումս ԱՄՆ-ում մարզում է հայ և օտարազգի երեխաներին: Հաճախորդների մեծամասնությունը հայեր են: Պարապմունքներն անցկացվում են շաբաթական երեք օր՝մեկուկես ժամով:

Դասերն օգնում են երեխաներին ոչ միայն առողջ կենսակերպի, այլ նաև շփման արդյունքում հայոց լեզվի իմացությունըւ բարելավեն:

Մարզիչը գոհ է երեխաների աշխատանքից և չի բացառում , որ նրանցից մի քնաիսը ապագայում հայտնի ֆուտբոլիստներ կդառնան:

Երեխաների ֆուտբոլի պարապմունքներին մեծ հաճույքով են հաճախում: Նրանք ունեն սիրելի ֆուտբոլիստներ , որոնց խաղին ուշի ուշով հետևում են: