Օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանը հանդես կգա Զալցբուրգի փառատոնում
Ավստրիայում տեղի է ունեցել Զալցբուրգի փառատոնի՝ Եվրոպայի գլխավոր երաժշտական ստուգատեսի բացումը: Թատերական ծրագիրը կգրավի փառատոնի Մեծ պալատի բեմը և այլ վայրեր մինչև օգոստոսի 31-ը: Ստուգատեսը բաղկացած է երեք առաջատար ուղղություններից՝ համերգային, օպերային և դրամատիկական:
Օպերային փառատոնի շրջանակներում հնարավոր կլինի տեսնել Սերգեյ Պրոկոֆևի «Խաղացողը» օպերան՝ Պիտեր Սելլարսի և Թիմուր Զանգիևի բեմադրությամբ, հայ օպերային երգչուհի, սոպրանո Հասմիկ Գրիգորյանի՝ Պոլինայի դերում:
Իսկ փառատոնի դրամատիկական ծրագրի շրջանակներում Հասմիկ Գրիգորյանը Թոմաս Մանի «Կախարդական լեռը» վեպի բեմական տարբերակում կուսումնասիրի արհեստական բանականության միջոցով ստեղծված իր նմանակին: