Թեև երկրպագում եմ Սիթիին, բայց կա հայրենիք, կա Հենրիխ Մխիթարյան և ցանկությունս է, որ հաղթի Ինտերը. Վարուժան Սուքիասյան

10 Հունիսի 2023, 22:00

Սպորտ

Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը Alpha News-ի հետ զրույցում խոսել է այսօր Ստամբուլում կայանալիք «Մանչեսթեր Սիթի» — «Ինտեր» ֆուտբոլային խաղի և Հենրիխ Մխիթարյանի մասին։

Թեև երկրպագում եմ «Մանչեսթեր Սիթիին», բայց կա հայրենիք, կա Հենրիխ Մխիթարյան, կա հայկական ֆուտբոլ, և ցանկությունս կլինի, որ հաղթի «Ինտերը»։

Մեր պրոֆեսիոնալ, պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը շանսեր ունի և կարող է դառնալ երրորդ գավաթակիրը. հենց դրա համար կցանկանամ, որ հաղթի Հենրիխի թիմը»։

Մարզիչի կարծիքով Հենրիխի վերջին խաղերի գոլերը ապացուցել են, որ նա կարող է հանկարծակի դուրս գալ հակառակորդի տուգանային հրապարակ և դառնալ գոլերի հեղինակ։

«Մեզ մնում է և մենք պետք է ուրախանանք նրա գոլերով»,- եզրափակել է Սուքիասյանը։

Ավելին` տեսանյութում