Մագդալենա Գրոնոն՝ Հարավային Կովկասում նոր հատուկ ներկայացուցիչ

26 Հուլիսի 2024, 17:45

Քաղաքականություն

ԵՄ Խորհուրդը Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Մագդալենա Գրոնոյին։ Նա կփոխարինի Տովյո Կլաարին, որի  պաշտոնավարման ժամկետը լրանում է օգոստոսի 31-ին: Այդ մասին հայտնում է ԵՄ Խորհրդի մամուլի ծառայությունը։

Գրոնոն  պարտականությունները կստանձնի սեպտեմբերի 1-ից։