Արթուր Դավթյանը Փարիզի օլիմպիական խաղերի եզրափակիչ է անցել

28 Հուլիսի 2024, 00:20

Սպորտ

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Փարիզի օլիմպիական խաղերի եզրափակիչ է անցել հենացատկ վարժությունում։

Հայտնել էինք, որ Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն, աշխարհի կրկնակի գավաթակիր Դավթյանը որակավորման փուլում ցույց է տվել 7-րդ արդյունքը՝ հենացատկում 2 փորձի արդյունքում հավաքելով 14.666 միավոր:

Եզրափակիչ ելույթները կկայանան օգոստոսի 3-ին: